ՀԱՅԱ Փառատոնի նպատակներից է գնորդներին ապահովել համերգային տոմսեր ձեռք բերելու պարզ և արագ եղանակով։ ՀԱՅԱ փառատոնի համերգների տոմսեր գնած ցանկացած անձ սույնով տալիս է իր համաձայնությունը ստորև նշված դրույթներին։
- Տոմսերի ձեռք բերման կանոնակարգ
- ՀԱՅԱ փառատոնի կազմակերպած համերգների տոմսերը հետվերադարձի ենթակա չեն՝ բացառությամբ ստորև ներկայացված (գումարի վերադարձի կանոնակարգի բաժնում նշված) հատուկ դեպքերի:
- Տոմսերը փոխանակման ենթակա չեն՝ բացառությամբ ստորև ներկայացված (գումարի վերադարձի կանոնակարգի բաժնում նշված) հատուկ դեպքերի:
- Ձեռք բերված տոմսերը չի թույլատրվում փոխանցել երրորդ կողմի՝ բացառությամբ գնորդի ընտանիքի անդամների և ընկերների։ Նմանատիպ դեպքերում փոխանցումը թույլատրելի է միայն, եթե այն մյուս կողմին տրվում է սկզբանական գինը չգերազանցող արժեքով։ Գնված տոմսերը նախատեսված են տվյալ գնորդի կամ իր ընտանիքի անդամների կամ ընկերների համար: Տոմսերը վաճառքի գնից ավելի մեծ արժեքով վերավաճառել չի թույլատրվում։ Շահույթի ստացման նպատակով տոմսերի վերավաճառքի դեպք բացահայտելու դեպքում ՀԱՅԱ-ն իրավունք ունի տոմսը անվավեր ճանաչել՝ առանց գնորդին գումարի վերադարձնելու։
- Հաճախորդներին խորհուրդ է տրվում վերավաճառողներից տոմսեր չգնել, քանի որ ձեռքբերված տոմսը կարող է վերոնշյալ կանոնի խախտման պատճառով անվավեր ճանաչվել ՀԱՅԱ փառատոնի կողմից։
- ՀԱՅԱ-ն իրավունք ունի գնորդից պահանջել, որ վերջինս համերգային գոտի մուտք գործելիս ներկայացնի ապացույց, որ հենց ինքն է տոմսի սկզբնական գնորդը՝ լուսանկար պարունակող անձը հաստատող փաստաթղթի տեսքով, ինչպիսիք են անձնագիրը, վարորդական իրավունքը, նույնականացման քարտը և/կամ տոմսերի ձեռքբերման համար օգտագործված կրեդիտ/դեբիտ քարտը։ Եթե նույն գնորդը նույն միջոցառման համար ձեռք է բերել մեկից ավելի տոմս, բոլոր հյուրերը համերգային տարածք պետք է մուտք գործեն միաժամանակ։
- Գնորդն ինքն է պատասխանատու տոմսերի պահպանության համար: ՀԱՅԱ-ն պատասխանատվություն չի կրում կորած կամ գողացված տոմսերի համար և չի պարտավորվում վերադարձնել դրանց գումարը: Սա վերաբերում է ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային եղանակով թողարկված տոմսերին: Այն դեպքում, երբ էլեկտրոնային տոմսը պատճենվել/գողացվել է (օրինակ՝ հաքերների կողմից՝ էլ. փոստի միջոցով, կամ ընդհանուր էլ. հասցեով առաքման ժամանակ) և օգտագործվել է նախքան գնորդի մուտքը միջոցառման վայր, գնորդին տարածք մուտք գործել չի թույլատրվի, քանի որ տոմսն այլևս վավեր չի լինի տարածք երկրորդ անգամ մուտք գործելու համար: Այս դեպքում ևս տոմսի գումարը հետվերադարձի ենթակա չէ։ Գնորդներին խորհուրդ է տրվում իրենց էլեկտրոնային տոմսերը պահպանել ոչ պակաս զգուշությամբ։
- Տոմս ձեռք բերելիս գնորդը վճարումը կատարում է ամբողջությամբ՝ հենց գնման պահին, և տոմսն ուղարկվում է գնորդի էլեկտրոնային փոստին՝ գնման գործընթացի ավարտից անմիջապես հետո: Եթե վճարումը կատարվել է խարդախ ճանապարհով՝ գտնված/գողացված կրեդիտ/դեբետ քարտի միջոցով, կամ էլ եթե քարտն օգտագործվել է առանց քարտապանի թույլտվության, ՀԱՅԱ-ն իրավունք ունի տոմսն անվավեր ճանաչել՝ առանց գումարի հետվերադարձի:
- Տոմսերի օգտագործման և միջոցառմանը մասնակցության կարգը
Գնորդը պարտավորվում է նախքան տոմսերը ձեռք բերելը ստուգել, թե արդյոք միջոցառման մուտքի հետ կապված գործում են կոնկրետ սահմանափակումներ, թե ոչ (օրինակ՝ տարիքային կամ արտաքին տեսքին վերաբերող): ՀԱՅԱ-ն իրավունք ունի արգելել գնորդի մուտքը միջոցառման տարածք, եթե վերջինս չի պահպանել մուտքի կանոնները (ներառյալ արտաքին տեսքին վերաբերող, տարիքային սահմանափակումները, ինչպես նաև վտանգավոր կամ անկարգապահ վարքագծի դրսևորումը և այլն):
- Եթե գնորդը ՀԱՅԱ փառատոնի անձնակազմի կամ տվյալ միջոցառման վայրի ղեկավարության կամ անվտանգության կողմից կարգը խախտելու համար դուրս է հրավիրվում, տոմսի գումարը հետվերադարձի ենթակա չէ։
- Եթե գնորդը լքում է միջոցառման վայրը, նա չի կարող նորից մուտք գործել համերգային տարածք օգտագործելով տոմսի բնօրինակը։ Գնորդի պարտականությունն է նախքան մուտք գործելը ծանոթանալ միջոցառման վայրը լքելու և նորից մուտք գործելու կանոնակարգին: Այն գնորդները, որոնք միջոցառման ընթացքում լքել են տարածքը և չեն ստացել թույլտվություն նորից մուտք գործել տարածք, համաձայն գումարի վերադարձի կանոնակարգի չեն կարող հետ ստանալ տոմսի գումարը:
- Համերգասրահի տնօրինությունը կամ ՀԱՅԱ փառատոնը կարող են սահմանափակումներ մտցնել այն ապրանքների մեջ, որոնք մտցվում են միջոցառման տարածք (ներառյալ սննունդը, խմիչքը, տեսախցիկները, տեսա- և ձայնագրման սարքավորումները, նստատեղերը, սելֆիի ձողերը, վտանգավոր և զենք համարվող իրերը և այլն)։ Արգելված իրը ներս մտցնելու կամ այն ներս մտցնել փորձելու դեպքում ՀԱՅԱ փառատոնն իրավունք ունի գնորդին դուրս հրավիրել տարածքից և չվերադարձնել տոմսի գումարը: ՀԱՅԱ փառատոնը պատասխանատվություն չի կրում առգրավված իրերի համար:
- ՀԱՅԱ փառատոնը և միջոցառման անցկացման վայրի ղեկավարությունը պատասխանատվություն չեն կրում կորած կամ գողացված իրերի, ինչպես նաև միջոցառման ժամանակ այլոց պատճառով հասցված վնասների համար:
- Գնորդի պարտականությունն է ստուգել միջոցառման անցկացման օրվա, ժամի և վայրի հնարավոր փոփոխությունները։ ՀԱՅԱ փառատոնը պատասխանատվություն չի կրում գնորդի՝ միջոցառմանը ներկայանալուց առաջ միջոցառման ամսաթիվը և ժամը չստուգելու պատճառով կրած վնասի համար (լինի դա իրական կամ ենթադրյալ)։ Միջոցառման չեղարկման կամ հետաձգման դեպքում ՀԱՅԱ փառատոնը կարող է գնորդներին առաջարկել փոխհատուցում գումարի վերադարձի ստորև ներկայացված կանոնակարգին համապատասխան:
- Անձնական պատճառներով միջոցառմանը չներկայանալը բավարար հիմք չէ տոմսի գումարի հետվերադարձի համար:
- Գնորդի պարտականությունն է ժամանակին ներկայանալ միջոցառմանը։ ՀԱՅԱ փառատոնը կարող է մերժել ուշ ժամանողների մուտքը համերգային տարածք։ Ուշացող մասնակիցներին տոմսի գումարը հետ չի վերադարձվում։
- ՀԱՅԱ փառատոնը կարող է արգելել լուսա- և տեսանկարահանող, ինչպես նաև ձայնագրող սարքավորումների չարտոնված օգտագործումը: Խնդրում ենք ստուգել գործող սահմանափակումները նախքան միջոցառման վայր ժամանելը:
- ՀԱՅԱ Փառատոնի կողմից կազմակերպվող միջոցառումների տոմս գնելով դուք տալիս եք Ձեր համաձայնությունը հայտնվելու ՀԱՅԱ փառատոնի կողմից արված լուսանկարներում, տեսանյութերում կամ ձայնագրություններում: Գնելով ՀԱՅԱ փառատոնի կողմից կազմակերպած միջոցառման տոմս՝ Դուք հրաժարվում եք համերգային տարածքի և դրա մուտքի շրջակայքում լուսանկարներ, տեսանյութեր կամ ձայնագրություններ անելու Ձեր իրավունքից: Սույնով Դուք նաև տալիս եք Ձեր համաձայնությունը ՀԱՅԱ փառատոնին օգտագործելու ձեր կողմից արված նյութերը իրեն նպատակահարմար ձևով՝ առանց Ձեր նախնական թույլտվության կամ որևէ հետագա փոխհատուցման:
- Տոմսերի առաքման և հավաքագրման կանոնակարգ
ՀԱՅԱ Փառատոնը տոմսերը գնորդին տրամադրում է PDF ֆորմատով՝ էլեկտրոնային փոստի միջոցով: Գնորդի պարտականությունն է ՀԱՅԱ փառատոնին տոմսերի առաքման համար տրամադրել էլ․ փոստի գործող, վավեր հասցե և նամակը ստանալուց հետո ստուգել PDF ֆայլի առկայությունը նամակում: Գնորդը կարող է PDF ֆայլը տպել և ներկայացնել որպես մուտքի տոմս՝ թղթային տարբերակով։
- Փոխհատուցման կանոնակարգ
Մեկ անգամ գնված տոմսերը հետ չեն վերադարձվում, փոխանակվում կամ փոխանցվում այլ անձի՝ բացառությամբ ստորև նշված հատուկ դեպքերի:
Գնորդը պարտավորվում է նախքան տոմսերը ձեռք բերելը ստուգել, թե արդյոք միջոցառման մուտքի հետ կապված գործում են կոնկրետ սահմանափակումներ, թե ոչ (օրինակ՝ տարիքային կամ արտաքին տեսքին վերաբերող): ՀԱՅԱ-ն իրավունք ունի արգելել գնորդի մուտքը միջոցառման տարածք, եթե վերջինս չի պահպանել մուտքի կանոնները (ներառյալ արտաքին տեսքին վերաբերող, տարիքային սահմանափակումները, ինչպես նաև վտանգավոր կամ անկարգապահ վարքագծի դրսևորումը և այլն):
ՀԱՅԱ փառատոնը և միջոցառման անցակացման վայրի տնօրինությունն իրավունք ունեն ցանկացած պահի արգելել գնորդի մուտքը տարածք՝ առանց որևէ պատճառաբանության: ՀԱՅԱ փառատոնը տոմսի արժեքի փոխհատուցում չի տրամադրի այն գնորդին, որն իր սեփական կամքով հրաժարվել է մուտք գործել միջոցառման տարածք կամ դրանից հեռացվել է որևէ պատճառով:
Միջոցառման չեղարկման կամ հետաձգման դեպքում գնորդը կարող է գրավոր դիմում ներկայացնել ՀԱՅԱ փառատոնին տոմսի արժեք փոխհատուցման համար՝ միջոցառման հետաձգման կամ չեղարկման մասին հայտարարության օրվանից ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում՝ միայն հետևյալ դեպքերում.
- եթե միջոցառումը ինչ-ինչ պատճառներով չեղարկվել է,
- եթե կատարողը համերգը չեղյալ է հայտարարել,
- եթե կատարողը ելույթ չի ունեցել կամ ի վիճակի չի եղել ելույթ ունենալ,
- եթե կատարողի ելույթը գովազդում նշված տևողությունից ավելի կարճ է տևել,
- եթե կատարողը ելույթը տեղափոխել է այլ օր,
- եթե միջոցառման մեկնարկի կամ ավարտի ժամը նկատելիորեն փոխվել հրապարակված ժամից ավելի ուշ, քան չորս ժամվա ընթացքում,
- եթե միջոցառումը ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է։Համերգի հետաձգման դեպքում գնորդին կարող է առաջարկվել օգտագործել արդեն իսկ գնված տոմսը հետաձգված համերգին մուտք գործելու համար, իսկ մեկից ավելի կատարողների ելույթի դեպքում գնորդին կարող է առաջարկվել տոմսը փոխանակել նույն արժեքն ու տեղակայումն ունեցող նստատեղերով մեկ այլ համերգի տոմսերի հետ։ Սա միակ դեպքն է, երբ գնորդին կարող է առաջարկվել տոմսերի փոխանակում։
- եթե միջոցառումը տեղափոխվել է այնպիսի մի վայրի, որն զգալիորեն տարբերվում է նախապես նշանակված վայրից: Որպեսզի անցկացման վայրի փոփոխությունը համարվի գումարի հետվերադարձի արդարացի հիմք, նոր վայրը պետք է լինի սկզբնական վայրից առնվազն 40 կմ հեռավորության վրա, կամ ծառայությունների, հարմարությունների և մթնոլորտի առումով զգալիորեն զիջի սկզբնական վայրին։
ՀԱՅԱ-ն կքննարկի գումարի հետվերադարձի դիմումները՝ հիմնվելով միայն վերը նշված հանգամանքների վրա, որոնք մանրամասն նկարագրված են 1-ից 8 կետերում։ ՀԱՅԱ փառատոնն իրավունք ունի պահանջել հատուկ փաստաթղթեր կամ այլ ապացույցներ՝ հօգուտ դիմողի։
Եթե ՀԱՅԱ փառատոնն իր սեփական հայեցողությամբ ընդունում է գումարի փոխհատուցման հայտը, ապա գումարը հետ է վերադարձվում նույն եղանակով, որով կատարվել է վճարումը։ Եթե վճարումը կատարվել է կրեդիտ կամ դեբիտ քարտով, ապա գումարի վերադարձը կատարվելու է նույն քարտին:
ՀԱՅԱ-ն իրավունք ունի պահել տոմսի արժեքի 5%-ը, որը գանձվում է ադմինիստրատիվ ծախսերի համար։
Համերգի մեկնարկի ժամի կամ տևողության աննշան փոփոխութունները չեն համարվում հիմնավոր պատճառ փոխհատուցման համար։ Այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել կատարողին աջակցելու համար, չեն համարվում փոփոխհատուցման տրամադրման հիմնավոր պատճառ։ Ելույթի որակը, տեխնիկական խնդիրները կամ գնորդի կողմից կատարումը չվայելելը չեն համարվում հիմնավոր պատճառներ գումարի հետվերադարձի համար:
Եթե համերգը դադարեցվել է այնպիսի պատճառներով, ինչպիսիք են եղանակային պայմանները, երկրաշարժը, հրդեհը, ջրհեղեղը, մահվան դեպքը, պատերազմը, ապստամբությունը, գործադուլը, էլեկտրամատակարարման խափանումը, կառավարության գործողությունները և այլ նմանատիպ ֆորսմաժորային իրավիճակներ, որոնք ՀԱՅԱ-ի վերահսկողության տակ չեն, տոմսի արժեքի փոխհատուցում չի տրամադրվում:
Գնումներ կատարելով ՀԱՅԱ-ի և երկրորդական կայքերի վերավաճառողների միջոցով՝ գնորդները համաձայնում են սույն գումարի վերադարձի կանոնակարգին:
Վերոհիշյալ հանգամանքների հիման վրա գումարի հետվերադարձ հայցելու համար խնդրում ենք դիմել ՀԱՅԱ փառատոնի helpcenter@hayafest.com հասցեով։ Խնդրում ենք էլ․ հաղորդագրության մեջ անպայման նշել նաև գործարքի համարը, տոմսի համարը, էլ. փոստի հասցեն, գնորդի ամբողջական անունը և հեռախոսահամարը։ Սրանով Դուք կօգնեք մեզ ավելի լավ սպասարկել Ձեզ:
- Պատասխանատվություն
ՀԱՅԱ փառատոնը պատասխանատվություն չի կրում այն խնդիրների, վնասների կամ մարմնական վնասվածքների համար, որոնք կարող են առաջանալ համերգի ժամանակ։
- Գաղտնիության պահպանման և տեղեկատվության օգտագործման կանոնակարգ
Մենք մեր հաճախորդների տեղեկատվության գաղտնիությանը մոտենում ենք մեծագույն լրջությամբ և պատասխանատվությամբ, ինչի պատճառով անձնական տվյալները հավաքում, գրանցում, պահպանում, բացահայտում, փոխանցում և օգտագործում ենք միայն ստորև նշված կարգով:
- Անձնական տեղեկատվության օգտագործում և բացահայտում
Անձնական տեղեկատվությունը, որը մենք ստանում ենք ձեզանից, օգտագործվելու է միայն հետևյալ դեպքերում․
- Ձեր կողմից ծառայությունների օգտագործումը հեշտացնելու համար
- Ձեր գնած տոմսերը առաքելու համար
- տոմսերի առաքման և հաճախորդների աջակցության նպատակով Ձեզ տեղեկատվություն տրամադրելու համար
- ձեր տրամադրած տեղեկատվությունը ստուգելու և առցանց վճարումների վերաբերյալ ֆինանսական գործարքներ իրականացնելու համար
- Ձեզ մեր համերգների և միջոցառումների վերաբերյալ պարբերաբար մարքեթինգային և/կամ գովազդային նյութեր ուղարկելու համար: Դուք կարող եք ցանկացած պահի չեղարկել մարքեթինգային տեղեկատվություն ստանալու բաժանորդագրությունը։ Մենք կարող ենք օգտագործել ձեր կոնտակտային տվյալները նաև տեղեկագրեր ուղարկելու համար
- Կազմակերպության հաճախորդների վիճակագրություն կազմելու համար՝ բացառելով անձնական տվյալների արտահոսքը
- Երբ կա որևէ մեկի կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը կանխելու անհրաժեշտություն, ինչպես նաև օրենքի կիրառման կամ իրավական և կարգավորող պահանջների կատարման նպատակով:
ՀԱՅԱ-ն կարող է տրամադրել ձեր անձնական տվյալները երրորդ կողմի կամ իր գործընկերների հետ վերը նշված նպատակներով, մասնավորապես՝ ձեզ հետ գործարք իրականացնելու, ձեր օգտահաշիվը և փառատոնի հետ Ձեր հարաբերությունները կառավարելու, մարքեթինգի և ցանկացած իրավական կամ կարգավորող պահանջների կատարման նպատակով:
Կրեդիտ/դեբիտ քարտի տվյալները և անձնական տեղեկությունները ՉԵՆ պահվելու, վաճառվելու, փոխանցվելու, կամ վարձակալական հիմունքներով տրվելու որևէ երրորդ կողմի: ՀԱՅԱ փառատոնը չի զբաղվում հաճախորդների անձնական տվյալները երրորդ անձանց վաճառելու բիզնեսով:
- Համաձայնության չեղարկում
Դուք իրավունք ունել պահանջել ՀԱՅԱ փառատոնից ջնջել ձեր անձնական տվյալները ցանկացած նպատակով և կարգով՝ կապվելով մեզ հետ մեր էլ. փոստի helpcenter@hayafest.com հասցեով: Ձեր տվյալները մեր բազայից ջնջելու համար կպահանջվի մինչև 14 աշխատանքային օր։ Գործողության ավարտի մասին ձեզ կտեղեկացվի հետադարձ կապով։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ այն տեղեկությունները, որոնք հավաքվել, քողարկվել կամ չեն նույնականացվել օգտատիրոջ, դիտարկչի կամ սարքի կողմից, կարող են չջնջվել։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ Ձեր տվյալները ջնջելուց հետո մենք այլևս չենք կարողանա ձեզ տրամադրել ապրանքներ կամ ծառայություններ։
- Անչափահասներ
ՀԱՅԱ փառատոնը անչափահաս երեխաներին տոմսեր չի վաճառում։ Եթե Ձեր 18 տարին չի լրացել, ապա կարող եք տոմսեր ձեռք բերել միայն ծնողի կամ խնամակալի միջնորդությամբ:
- Փոփոխություններ գաղտնիության և տվյալների օգտագործման կանոնակարգի մեջ
ՀԱՅԱ փառատոնը պարբերաբար վերանայելու է տոմսերի վաճառքի և գնման ընդհանուր դրույթների բովանդակությունը: Մենք իրավունք ենք վերապահում փոփոխելու և լրամշակելու սույն փաստաթուղթը: Ցանկացած փոփոխության դեպքում գնորդները անպայման կտեղեկացվեն։
- ՀԱՅԱ-ի իրավունքները
Սույնով Դուք ընդունում եք, որ ՀԱՅԱ-ն իրավունք տրամադրելու ձեր անձնական տվյալները իրավակարգավորող, պետական, հարկային, իրավապահ կամ այլ մարմնիններին, կամ էլ իրավունքների սեփականատերերին այն դեպքում, երբ ունի ողջամիտ հիմք ենթադրելու, որ ձեր անձնական տվյալների բացահայտումն անհրաժեշտ է՝ պարտավորությունների, պահանջների կամ պայմանավորվածությունների կատարման նպատակով՝ համապատասխան հրամանի և թույլտվության առկայության դեպքում։ Գործող օրենսդրությամբ դուք համաձայնում եք որևէ գործողություն չձեռնարկել և/կամ հրաժարվել ձեր իրավունքներից ընդդեմ ՀԱՅԱ-ի՝ այս հանգամանքներում ձեր անձնական տվյալների բացահայտման համար: