Հայա փառատոնը ներկայացնում է Led Zeppelin Symphonic նախագիծը Հայաստանում:
Լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ:
Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, ովքեր ներկա են եղել ծրագրի ցնցող հաջողությամբ կայացած պրեմիերային Լոնդոնում:
Բացառիկ համերգը տեղի կունենա հուլիսի 9-ին Երևանի Հրազդան մարզադաշտում: